Ռումինիայում խորհրդարանի շենքի, որն ավելի հայտնի է Չաուշեսկուի պալատ կամ Ժողովրդի տուն անունով, չբացահայտված թռչող օբյեկտ են լուսանկարել:
Կոսմին Գիրլեշտյանուն, որն արել է լուսանկարը, կարծում է, որ այն նման է ամերիկյան «Ազատության օր» ֆիլմից կադրի, որտեղ ՉԹՕ-ները մոլորակի հիմնական քաղաքների վրա են:
Լուսանկարիչը հավաստիացնում է, որ դա ամենևին լուսանկարի թերություն չէ և ինքն իրականում շենքի վերևում կապույտ և կանաչ կրակներ է տեսել:
Լուսանկարն արվել է փետրվարի 4-ին և մի քանի օրում ռեկորդային թվով դիտումներ է գրանցել, որից հետո այն գնել են մի քանի արևմտյան թերթեր, նշում է Moldnews-ը:
Չաուշեսկուի պալատը համարվում է Եվրոպայի խոշորագույն շենքը և աշխարհում իր չափերով երկրորդը՝ Պենտագոնից հետո:







































