Մենք լավ մարզավիճակում ենք ու բացարձակապես չենք վախենում «Արսենալ»-ից՝ հայտարարել է Թոմաս Մյուլլերը «Բավարիա» – «Արսենալ» խաղի նախօրեին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք լավ մարզավիճակում ենք ու չենք վախենում «Արսենալ»-ից: Ուզում ենք հաջողության հասնել, իսկ մրցաշրջանի ավարտին՝ մեկնել Լոնդոն(եզրափակիչ խաղի մասին է խոսքը-sport.1in.am): «Բարսելոնա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցուցադրել են հիասքանչ ֆուտբոլ վերջին տարիներին, բայց մենք համոզված ենք, որ ի զորու ենք հասնելու մինչև վերջին տուր»,- ասել է Մյուլերը:








































