Շվեդիան օղու և գարեջրի օգտագործման ավանդական երկիր է: Վերջին ժամանակներս այնտեղ ավելացել է գինու սիրահարների թիվը: Սակայն ռոմ գնելը, այն էլ՝ 20 000 եվրոյով, իսկական ռեկորդ է թագավորության համար, հայտնում է ITAR-TASS-ը:
Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության 50-ամյակի կապակցությամբ պատրաստված Legacy by Angostura կոչվող բացառիկ խմիչքը կեսլիտրանոց արծաթե կափարիչով բյուրեղապակե շշի մեջ է: Դրա հետ կան իսկության հավաստագիր և սպիտակ ձեռնոցներ: Աշխարհում կա այս խմիչքի ընդամենը 20 նմուշ:
Շիշը տարվել է հարավշվեդական Կարլստադ քաղաք օղու և գինիների ամենամյա ցուցահանդեսին գովազդի նպատակով: Սակայն պարզվել է, որ այստեղ այն գնորդ ուներ: Ռոմի համար վճարված գումարն ուղղվել է բարեգործության:
Ռոմը կդնեն հատուկ տեղում՝ խմիչքը ձեռք բերած Գեորգ Մյոլլերի ղեկավարած «Դյոմլեի կալվածք» հյուրանոցային համալիրի ցուցափեղկին:









































