Իսրայելական Calcalist տնտեսական պարբերականը հաղորդել է իսրայելական վարչապետի և նրա կնոջ կողմից պետական միջոցների չափից ավել ծախսվելու մասին:
Ընդդիմությունը մեղադրել է նրան պաղպաղակի նկատմամբ մեծ սիրո մեջ, որը նա բավարարում է հարկատուների հաշվին:
Վարչապետի ծախսերից հետևում է, որ մեկ տարվա ընթացքում նա պաղպաղակի վրա ծախսել է 2,8 հզ. դոլար: Վարչապետն ընտանիքի և հյուրերի հետ միասին ամսական կերել է 14 կգ պաղպաղակ:








































