Սյունիքի մարզում ընտրություններն անցնում են շատ հանգիստ և խաղաղ. Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե` ընտրախախտումներ դեպքեր գրանցվել են, մարզպետը պատասխանեց. «Նման բա չի եղել: Եթե քեզ պետք ա, որ հիմա խառնենք, ասա` խառնենք»:
Մարզպետը հայտարարել է, որ մասնակցության ցուցանիշը բարձր է, ակտիվություն կա: Անձամբ ինքն իր քաղաքացիական պարտքն «առավոտ կանուխ» է կատարել: «Ընտրել եմ հանուն Հայաստանի ապագայի»,- նշել է Սուրեն Խաչատրյանը:
Հարցին, թե` հիմա՞ էլ է վստահ, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, մարզպետը վստահ պատասխանել է. «Ինքն արդեն ընտրված ա»:









































