Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը կտրականապես հերքել է լուրերն այն մասին, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ընթացիկ մրցաշրջանից հետո տեղափոխվելու է «Շալկե04»:
«Հայնկեսը՝ «Շալկե»-ո՞ւմ. դա ի՞նչ է՝ ապրիլիմեկյան կատա՞կ: Ես նման բան չեմ կարող անգամ պատկերացնել»,- լրագրողի հետ զրույցում ասել է մյունխենյան ակումբի նախագահը:








































