Կենտրոնական Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում տեղակայված 21 քրդական կազմակերպություններն ու գիտաարտադրական միավորումները համացանցում ստորագրահավաք են անցկացնում հանուն Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակման:
SalamNews-ի փոխանցմամբ՝ ստորագրահավաքն անցկացվում է www.freeocalan.org կայքում: Առայժմ 500 հազար ստորագրություն է հավաքվել:
Ստորագրահավաքին մասնակցել են իրավապաշտպաններ, փաստաբաններ, գիտնականներ, ինչպես նաև Հարավային Կիպրոսի առաջնորդ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Բրիտանական Guardian-ը արշավի անցկացման հետ կապված նույնիսկ հայտարարություն է զետեղել:









































