Հյուսթոնում` Toyota-Centre-ի լեփ-լեցուն մարզադահլիճում, կայացել է NBA բոլոր աստղերի հանդիպումը: Առաջին խաղակեսում Արևմուտքի հավաքականը զգալի առավելությամբ տիրում էր գնդակին:
Հանդիպման 2-րդ և 3-րդ խաղակեսերն անցել են հավասար պայքարում: Վերջին մասում նույնպես Արևելքի հավաքականը չի կարողացել թելադրել իր խաղը` արդյունքում պարտվելով 138:143 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է համարվել Արևմուտքի ներկայացուցիչ Քևին Դյուրանթը, ով 30 միավոր է գրանցել իր ակտիվում: Արևելքի հավաքականում հիանալի ադյունքներ են գրանցել Կարմելո Էնթոնին և Դուեյն Ուեյդը` համապատասխանաբար վաստակելով 26 և 21 միավոր: