Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր իր 100-րդ հանդիպումը կանցկացնի Լա Լիգայում:
Ներկայումս պորտուգալացի մասնագետն իր ակտիվում ունի 75 հաղթանակ, 11 պարտություն և 13 ոչ-ոքի Պրեմիերայի առաջին 99 հանդիպումներում: Մոուրինյոյի ցուցանիշները լավագույնն են հանդիսանում «արքայական ակումբ»-ի բոլոր մարզիչների շրջանում:
Միևնույն ժամանակ, Մոուրինյոյին չհաջողվեց գերազանցել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ Լա Լիգայի առաջին 100 հանդիպումներում գրանցած ցուցանիշը. 79 հաղթանակ, 14 ոչ-ոքի և 7 պարտություն:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «արքայական ակումբ»-ը գլխավորում է 2010 թվականից:






































