Ֆրանսիացի դրամատուրգ, դերասան Ժան Մոլիերը հարուստ ժառանգություն է թողել. «Կանանց դպրոցը»,«Տղամարդկանց դպրոցը», «Տարտյուֆ» («Խաբեբան»),«Դոն Ժուան», «Սկապենի հնարքները» և այլ պիեսներ մինչ օրս բեմադրվում են աշխարհի թատրոնների բեմերում:
Ժան Մոլիերը ծնվել է 1622 թվականի հունվարի 15-ին, Փարիզում, թագավորական կահույքագործ, սպասավոր Ժան Փոքլենի ընտանիքում: Նրա իսկական անուն-ազգանունն է՝ Ժան-Բատիստ Փոքլեն: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
1639 թվականին նա ավարտել է Քլերմոնի քոլեջը, որտեղ ստացել է իրավաբանական կրթություն, սակայն որոշել իրեն թատրոնին նվիրել: 1644 թվականին նա առաջին անգամ բեմ է բարձրացել Մոլիեր կեղծանվամբ: Մոլիերի թատերական խմբում սկսված «սովը» դրդում է նրան դրամատուրգի գործունեության:
Մոլիերը մահացել է 1673 թվականի փետրվարի 17-ին Փարիզում:









































