Անցած տարի գրանցված ամուսնության դեպքերը 2011թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 3.3%-ով և կազմել 19,063 դեպք, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1,000 բնակչի հաշվով, նվազել է 0.2 պրոմիլային կետով և կազմել 6.3‰:
Ամուսնալուծության դեպքերը 2012թ-ին 2011թ. համեմատ, աճել են 1.9%-ով և կազմել 3,250 դեպք, իսկ ամուսնալուծության ընդհանուր գործակիցը, 1,000 բնակչի հաշվով, փոփոխության չի ենթարկվել և կազմել 1.1‰:
Հանրապետությունում 2012թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1,000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 170 դեպք` 2011թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 162-ի համեմատ:









































