Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշը «Գրանադա»-ի դեմ խաղից հետո հայտարարել է, որ թիմի հաջողության գործում մեծ դեր ունի Լիոնել Մեսսին:
«Շատ հարմար է հանդես գալ Մեսսիի հետ միասին: Այժմ մենք կարող ենք հանգիստ տրամադրվել «Միլան»-ի դեմ խաղին»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ալվեշի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Բարսա»-ն «Գրանադա»-ին հաղթեց 1:2 հաշվով:










































