Բեռլինում հակաֆաշիստական հանրահավաքի ժամանակ ոստիկանները ձերբակալել են FEMEN-Germany-ի ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով կանանց շարժման մամլո ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակտիվիստները փորձել են ներխուժել շենք, որտեղ անցկացվում էր Հիտլերի իրավահաջորդի՝ Ուդո Պաստորսի գլխավորած NPD նեոնացիստական կուսակցության համագումարը:
Շարժման մասնակիցները հարում են գերմանական հակաֆաշիստական շարժման սկզբունքներին և պահանջում արգելել ցանկացած նեոֆաշիստական քաղաքական ու մշակութային միավորում:
FEMEN-ը կարծում է, որ ֆաշիզմը, ստալինիզմն ու նման ռեպրեսիվ այլ մեքենաներ իրավունքներ չունեն ակտուալ հասարակությունում:
Հիշեցնենք՝ հունվարի 24-ին հաղորդվել էր FEMEN ուկրաինական շարժման կողմից Գերմանիայում ստորաբաժանում ստեղծելու մասին:










































