Միլիոնավոր ամերիկացիներ երկուշաբթի նշում են գլխավոր ազգային հայրենասիրական տոներից մեկը՝ Նախագահների օրը: Այն ԱՄՆ-ի հնագույն տոներից մեկն է և նվիրված է առաջին ամերիկացի նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հիշատակին: Հենց նրանք են ամենամեծ ներդրումն ունեցել ԱՄՆ-ի ձևավորման գործում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ղեկավարման 8 տարիների ընթացքում են դրվել տնտեսական, ֆինանսական, դատաիրավական համակարգերի հիմքերը:
Աբրահամ Լինքոլնը նշանավորվում է նրանով, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ կանխել է երկրի պառակտումը Հյուսիսի և Հարավի միջև: 1863 թվականին նա հայտարարել է ստրկության վերացման մասին:
Առաջին անգամ Նախագահների օրը նշվել է 1782 թվականին՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում: Այնուհետև օրը շքեղ տոնակատարություններով սկսել են նշել ամբողջ երկրով մեկ:
1885 թվականի փետրվարի 22-ին այն հայտարարվել է ազգային տոն և կոչվել «Վաշինգտոնի օր»: Այնուհետև՝ 1970-ականներին, Ռիչարդ Նիքսոնը առաջարկել է օրը տոնել որպես ԱՄՆ բոլոր նախագահների օր:
Օրն ամերիկացիների համար ոչ աշխատանքային է:








































