Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չկարողացավ առավելության հասնել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նկատմամբ Քաթարում ընթացող Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչում:
Շարապովան զիջեց Ուիլյամսին 6:3, 6:2 հաշվով:
Եզրափակիչում կհանդիպեն Վիկտորիա Ազարենկան ու Ուիլյամսը: Հիշեցնենք, որ Ազարենկան առավելության էր հասել Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ:
Եզրափակիչը կկայանա փետրվարի 18-ին:






































