Իսպանական «Վալենսիա»-ն հետաքրքրված է Մարսելի «Օլիմպիկ»-ի տաղանդավոր հարձակվող Ֆլորիան Տովենի ծառայություններով, վստահեցնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
«Չղջիկներ»-ը կգնեն վերջինիս տրանսֆերը այն դեպքում, երբ թիմը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգային:
Հաղորդվում է, որ իսպանական ակումբը պատրաստվում է 13 մլն ֆունտ ստերլինգ տրամադրել Տովենի տրանսֆերը գնելու համար:







































