Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, ում մասնակցությունը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` ֆրանսիական «Մոնակո»-ի դեմ պատասխան խաղին հարցականի տակ էր, այսօր մասնակցել է թիմի մարզմանը, տեղեկացնում է Eurosport-ը:
Հաղորդվում է, որ չիլիացին կարող է ապաքինվել վնասվածքից և հասցնել մասնակցել «Մոնակո»-ի դեմ հանդիպմանը:







































