Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն զարմացած է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Անգլիայի Պրեմիեր լիգան ոչ մի ակումբով ներկայացված չէ:
«Զարմացած եմ, որ ՉԼ քառորդ եզրափակչում անգլիական ոչ մի թիմ չկա: Անգլիական ֆուտբոլն անհավանական ներուժ ունի՝ աստղային ֆուտբոլիստներով ու ֆինանսական հնարավորություններով:
Փաստը, որ թե՛ Չեմպիոնների լիգայում, թե՛ Եվրոպայի լիգայում անգլիական թիմեր չկան, ահազանգ է Պրեմիեր լիգայի համար: Անգլիայում կան մի քանի թիմեր, որոնց ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս հրավիրել շատ բարձրակարգ խաղացողների:
Այդուհանդերձ, աշխարհի լավագույն թիմերը «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են: «Ատլետիկո»-ն ստիպված է պայքարել թիմերի հետ, որոնք ամեն տարի հավակնում են հաղթել Չեմպիոնների լիգայում: Շատ արժեքավոր է մեր հաղթանակը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































