«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարեց, որ հարմարվել է իր նոր թիմի խաղաոճին և իր լավագույն մարզավիճակին է մոտենում:
«Ես կայուն խաղ եմ ցուցադրում և մոտենում եմ լավագույն մարզավիճակիս: Մինչև գոլ խփելը «Պարմա»-ի դեմ խաղում երկու անգամ չկարողացա իրացնել տուգանային հարվածը: Նյանգին արդեն ասել էի, որ եթե այդ անգամ ևս չկարողանամ հաջողության հասնել, ապա հաջորդ հարվածը կարող է ինքը կատարել»:
Հիշեցնենք, որ Բալոտելին «Պարմա»-ի դարպասը գրավեց տուգանային հարվածով` հաշիվը դարձնելով 2:0: Խաղն ավարտվեց «Միլան»-ի հաղթանակով` 2:1 հաշվով:












































