Իրանական օրացուցային տարվա առաջին 10 ամիսներին, որը սկսվել է 2012-ի մարտի 20-ին, երկիր է ներմուծվել մոտ 84.8 մլն դոլար արժողությամբ 8339 տոննա ծխախոտ, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ՝ ներմուծվող ծխախոտի ծավալն ավելացել է 74.7 տոկոսով, ընդհանուր արժեքը՝ 14.5 տոկոսով:
Իրան ծխախոտ գլխավոր ներմուծողները Շվեյցարիան, Թուրքիան և ԱՄԷ-ն են:
Իրանական ծխախոտային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ ընթացիկ իրանական տարում ծրագրվում է երկրում արտադրել մոտ 46 մլրդ ծխախոտ:
Անցյալ տարի իրանցիները ծխել են գրեթե 63.8 մլրդ ծխախոտ:








































