Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՀՊ) ուղղված չեն Ռուսաստանի դեմ, դաշինքը Մոսկվայի հետ կոնֆրոնտացիա չի փնտրում, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգենսկուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ սպառնալիքը, որի պատճառը տարածված բալիստիկ հրթիռներն են, շարունակում է աճել, և Իրանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու փաստը չի փոխում իրադրությունը: Ընդ որում՝ նա մասնավորեցրել է, որ եվրոպական ՀՀՊ-ն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ:
Դաշինքի գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ն, «սառը պատերազմի» ժամանակներից սկսած, իր ռազմական պահուստների խոշորագույն մոդեռնիզացիան է անցկացրել և շարունակում է Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը, որը համադրում է «ռազմական պոտենցիալի աճն ու երկխոսությունը»:









































