Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» այլևս կասկած չի առաջացնում Գերմանիայում:
Հիշեցնենք` վերջին ժամանակաշրջանում Գերմանիայի ֆուտբոլային հասարակությունը հաճախ է քննարկում այդ հարցը, սակայն ակումբներից ոչ մեկն այդ տեղեկատվությունը չի հաստատել: Լուրեր էին շրջանառվում նաև, որ Դորտմունդի ակումբ է տեղափոխվում նաև «Բավարիա»-ի մեկ այլ հարձակվող` Մարիո Գոմեսը, սակայն վերջինիս գործակալը հերքեց այդ տեղեկությունները:
«Լևանդովսկու մասին մինչ այժմ չէր խոսում միայն «Բավարիա»-ն: Ապագայում ևս պահպանելու ենք մեր դիրքորոշումը»,- այդ կապակցությամբ հայտարարել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը:









































