Վենեսուելան ՕՊԵԿ-ի անդամ երկրներին նավթի համաշխարհային գների անկումը զսպող իր լուծումն է առաջարկել՝ համաշխարհային շուկա դուրս գալ Ալժիրի, Նիգերիայի, Անգոլայի, Օմանի թեթև նավթի և Վենեսուելայի ծանր նավթի ավազների խառնուրդից ստացված նավթով: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նավթագազային PDVSA պետական ընկերության ղեկավար Էուլոխիո Դել Պինոն PDVSA-ի ռազմավարության շնորհանդեսին:
«Մենք PDVSA-ում թեթև նավթը խառնում ենք ծանր նավթի հետ, որը արդյունահանվում է Լա Ֆայա շրջանում, ու ստացված նավթը ուղարկում ենք շուկա: Դա մենք առաջարկել ենք ՕՊԵԿ-ին: Ապրիլի 15-ին Կարակասում մենք հանդիպել ենք ՕՊԵԿ-ի երկրների դեսպանների հետ: Մենք նրանց առաջարկել ենք մեր նավթը խառնելու գաղափարը՝ Աֆրիկայից թեթև նավթը խառնել մեր ծանր նավթի հետ ու միասին դուրս գալ շուկա։ Դա կլինի ՕՊԵԿ-ի նավթարտադրողների կատարյալ համագործակցություն, որը կօգնի նավթի գների հարցում։»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ապրիլի 15-ին Վենեսուելայի նավթի նախարար Ասդրուբալ Չավեսը հանդիպել էր ՕՊԵԿ-ի անդամ 8 երկրների և Ինդոնեզիայի դեսպանների հետ:











































