Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակներում «Վոլֆսբուրգ»-ը հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիա»-ին: Հանդիպումն ավարտվել է Յուպ Հայնկեսի սաների հաղթանակով` 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացել է Մարիո Մանջուկիչը, ում համար այս գոլը 15-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Այնուհետև գոլի հեղինակ է դարձել Արյեն Ռոբենը:
«Բավարիա»-ն իր ակտիվում 57 միավոր գրանցեց և ավելացրեց Բունդեսլիագյի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ միավորների տարբերությունը` հասցնելով այն 18-ի: «Վոլֆսբուրգ»-ը վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:









































