Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կգլխավորի ակումբի երիտասարդական երեք թիմերից մեկը:
Հիշեցնենք` երբ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ գլխավորեց ակումբը, նա անմիջապես վերադարձրեց Զիդանին: Սկզբում աշխարհի 1998 թվականի չեմպիոնը Պերեսի խորհրդականն էր, այնուհետև ստանձնեց գլխավոր թիմի տնօրենի պաշտոնը: Սակայն Զիդանը որոշում կայացրեց մարզչական գործունեություն սկսել:
Այժմ Զիդանը, ինչպես նախկինում, նաև Պերեսի խորհրդականն է: Նա, մասնավորապես, պետք է օգնի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչ ընտրելու հարցում, եթե Ժոզե Մոուրինյոն որոշի հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:







































