Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ դորտմունդյան ակումբից, խոսել է ապագայի իր ծրագրերի մասին: Մասնագետը նշել է, որ կարող է բաց թողնել 2015/16 թվականների մրցաշրջանը` իր օգնականների հետ միասին:
«Ես բացարձակապես ապագայիս մասին մտածելու ժամանակ չեմ ունեցել: Ներկայումս դա այնքան էլ կարևոր չէ: Պարզապես ցանկանում եմ ավարտել «Բորուսիա»-ում ինձ հատկացված ժամանակը:
Ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հնարավոր է, ես և օգնականներս բաց թողնենք հաջորդ մրցաշրջանը: Սակայն առայժմ ստույգ որևէ տեղեկություն հայտնել չեմ կարող»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:







































