Սուրբ Վալենտինի օրն Արգենտինայի քաղաքներից մեկում ավարտվել է զանգվածային անկարգություններով: Բնակիչների դժգոհությունը հարուցել է 23-ամյա աղջկա և նրա երկվորյակ քրոջը սպանած տղամարդու ամուսնությունը:
Փեսացու Վիկտոր Սինգոլանեն մեղավոր է ճանաչվել Ջոաննա Կաասի՝ նրա ընտրյալ Էդիտի քրոջ սպանության համար: 2010-ին դատարանը տղամարդուն դատապարտել է 13 տարվա ազատազրկման:
Հարձակման ենթադրյալ պատճառը խանդն է եղել. Վիկտորն ու Ջոաննան որոշ ժամանակ միասին են եղել, որից հետո Կաասն ուրիշի մոտ է գնացել:
Գործնականում միակ մարդը, ով հավատացել է Սինգոլանեի անմեղությանը, եղել է զոհի քույրը: Երիտասարդները սկսել են հանդիպել և ի վերջո ամուսնացել են, հայտնում է «Վեստի»-ն:
Ամուսնությունների գրանցման շենքի մոտ կատաղած ամբոխ է հավաքվել: Վրդովված ամբոխը շենքի վրա քարեր ու ձվեր է նետել: Մարդիկ չեն հանգստացել նույնիսկ ոստիկանության գալուց հետո: Ավելի ուշ նորապսակին ձեռնաշղթաներով բանտ են տարել:







































