Լեգենդար իտալացի հարձակվող Ալեսանդրո դել Պիերոյի եղբայրը` Ստեֆանոն հայտարարել է, որ չգիտի, թե կշարունակի՞ արդյոք «Յուվենտուս»-ի նախկին խազացողն իր կարիերան: Այժմ Դել Պիերոն ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել` Դելիի «Դինամո»-ից հեռանալուց հետո:
«Չեմ կարող միանշանակ պատասխանել, թե երբ կարող ենք Դել Պիերոյին դարձյալ տեսնել խաղադաշտում: Այժմ նա ԱՄՆ-ում է, որտեղ շարունակում է միջազգային փորձ ձեռք բերել: Ալեսանդրոն շարունակում է մարզվել, քանի որ ցանկանում է լավ մարզավիճակում լինել` պատրաստ ցանկացած մարտահրավերների:
Իհարկե, ֆուտբոլում բազմաթիվ պաշտոններ կան: Նա կարող է ֆուտբոլիստ լինել, մարզիչ կամ խորհրդական: Ալեսանդրոն կարող է պատշաճ մակարդակով կատարել ցանկացած աշխատանք»,- Football Italia-ն մեջբերում է Ստեֆանո դել Պիերոյի խոսքերը:








































