Լյուքսեմբուրգի արքայազն Գայոմի և Բելգիայի կոմսուհի Ստեֆանի դե Լաննուայի՝ անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած հարսանիքի պատվին դքսության դրմահատարանը խորհրդանշական մետաղադրամ է թողարկել:
2 եվրո արժողությամբ մետաղադրամի վրա պատկերված են Գայոմը և Ստեֆանին: Մետաղադրամն աճուրդի է հանվել 2013-ի փետրվարի 13-ից:
Մետաղադրամը պատրաստված է 2 000 օրինակով, փոխանցում է Euromag-ը:
Մեկ գնորդին կվաճառվի 3 մետաղադրամից ոչ ավելի:









































