Ամերիկյան Ալբուկերկե քաղաքում կենդանաբանական այգու աշխատակիցները Բոդի անունով այծին նկարել են սովորեցրել: Այս մասին է գրում The Daily News-ը:
Ինչպես հայտարարել է կենդանաբանական այգու աշխատակից Քրիստին Ռայթը՝ նա արդեն մի քանի ամիս վարժեցնում է այծին, և այցելուները տպավորված են արդյունքներով:
«Տեսնել այծի, որը բերանում վրձին է պահում և նկարում, յուրահատուկ երևույթ է»,- ասել է աշխատակցուհին:
Դրանից բացի, կենդանաբանական այգին Բոդիի նկարները վաճառում է 40 դոլարով:











































