Մոսկվայի «Սպարտակ»-ի 24-ամյա կիսապաշտպան Արթուր Մալոյանը կարիերան կշարունակի Յարոսլավի «Շիննիկ»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Մալոյանը երկար ժամանակ հանդես չի գալիս վնասվածքի պատճառով: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը կարող է «Շիննիկ»-ին միանալ ակումբի՝ Թուրքիայում անցկացվող հավաքի ընթացքում:
Մալոյանն «Սպարտակ»-ում է հանդես գալիս՝ սկսած 2006 թվականից՝ այս ընթացքում անցկացնելով 75 հանդիպում, դառնալով 28 գոլի հեղինակ:







































