Անգլիական «Լիվերպուլ»-ը հետաքրքրված է ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, վստահեցնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ներկա պահին Ֆալկաոն վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, սակայն «կարմիր սատանաներ»-ը չեն պատրաստվում գնել կոլումբիացու տրանսֆերը:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլ»-ը մտադիր է վաճառել Բալոտելիի տրանսֆերը և թիմ հրավիրել Ֆալկաոյին:








































