Այսօր Դնոեցկի «Շախտյոր»-ը մեկնեց Անթալիա՝ անցկացնելու միջմրցաշրջանային երրորդ ուսումնմարզական հավաքը: Թիմը կհանգրվանի Mardan Palace հյուրանոցում:
Թիմի կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: «Շախտյոր»-ը Թուրքիա է մեկնել հետևյալ կազմով՝
Դարպասապահներ՝ Անդրեյ Պյատով, Անտոն Կանիբոլոցկի
Պաշտպաններ՝ Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շևչուկ, Նիկոլայ Իշչենկո, Ռազվան Ռաց, Դմիտրի Չիգիրինսկի, Սերգեյ Կրիվցով, Յարոսլավ Ռակիցկի, Էդուարդ Սոբոլ
Կիսապաշտպաններ՝ Տարաս Ստեպանենկո, Ֆերնանդինյո, Վասիլի Կոբին, Ալեքսեյ Գայ, Դուգլաս Կոստա, Ալան Պատրիկ, Հերնրիխ Մխիթարյան, Դմիտրի Գրեչիշկին, Ալեքս Տեյշեյրա, Դարիո Սրնա, Տոմաշ Հյուբշման
Հարձակվողներ՝ Լուիս Ադրիանո, Էդուարդո, Մարկո Դևիչ, Թայսոն, Մայկոն









































