Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Երկրի իշխանությունը լրջագույնս կենտրոնացված է Եվրոպայի հետ ինտեգրման պահանջների իրականացման վրա: Մենք սպասում ենք Ռիգայի գագաթնաժողովին, մենք մեծ հույսեր ունենք: Վրաստանը շատ բան է արել եվրաինտեգրման համար, և մենք հույս ունենք, որ մեր ընկերներն ու գործընկերները դա նկատի կունենան»,- նշել է նախագահը:
Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան, Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդեգարդը և Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Մարգոտ Վալստրեմը Վրաստան են ժամանել ապրիլի 13-ին:









































