Նախօրեին Լոնդոնում կայացել է Ալան Ռիքմանի «Մի քիչ քաոս» պատմական մելոդրամայի պրեմիերան, գրում է Spletnik.ru-ն:
Ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված կարմիր գորգին հայտնվել է ինքը՝ ռեժիսորը, ինչպես նաև ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ Քեյթ Ուինսլեթն ու Հելեն ՄաքՔրորին:
Վերջինս պրեմիերային ժամանել է ամուսնու՝ Դեմիեն Լյուիսի հետ:
Հիշեցնենք, որ ֆիլմի գործողությունները զարգանում են Լյուդովիկոս XIV-ի կառավարման օրոք: Տաղանդավոր այգեպանուհին պետք է կատարելագործի Վերսալյան այգիներն ու հանդիպի իր կյանքի սիրուն:
1. Հելեն ՄաքՔրորի, Ալան Ռիքման և Քեյթ Ուինսլեթ

2. Քեյթ Ուինսլեթ

3. Ալան Ռիքման

4. Հելեն ՄաքՔրորի

5. Հելեն ՄաքՔրորի և Դեմիեն Լյուիս

6. Ռիչարդ Ուիլսոն

7. Դեննի Ուեբբ

8. Հոֆիթ Գոլան








































