Լոնդոնի «Չելսի»-ի ու Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը կարծում է, որ թիմը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի հետագա պայքարից սեփական սխալների արդյունքում՝ գրում է The Guardian-ը:
«Ես Եվրոպայի Լիգային նայում եմ այն տեսանկյունից, որ մենք կարող ենք մասնակցել Սուպերգավաթին, եթե տիտղոսներ նվաճենք: Նախորդ տարի շատ ցավալի էր, որ պարտություն կրեցինք սուպերգավաթային խաղում(«Չելսի» – «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:4): Շատ տհաճ պահ էր մեզ համար: Ցավալի է նաև, որ հիմա հանդես չենք գալիս Չեմպիոնների Լիգայում. մենք պարտավոր էինք դա անել, սակայն մեր սխալի արդյունքում դուրս մնացինք հետագա պայքարից»,- ասել է Չեխը:









































