Ֆրանսիական «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք արդարացիորեն դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ: «Յուվենտուս»-ը ֆավորիտ է, բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու հաղթանակի համար:
«Յուվենտուս»-ում կան հզոր ֆուտբոլիստներ, սակայն մեզ չեն անհատները չեն վախեցնում: Կփորձենք դժվարացնել նրանց կյանքը»,- հայտարարել է Ժարդիմը:









































