Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` ֆրանսիական «Մոնակո»-ի դեմ խաղին, վստահեցնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թուրինցիների առաջատարը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում:
Հաղորդվում է, որ «Մոնակո»-ի դեմ չեն խաղա Մարտին Կասերեսը և Պոլ Պոգբան:








































