Facebook սոցիալական կայքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի չափաբաժինը սոցիալական կայքում 28.1%-ից հասել է մինև 29.3%. այժմ նրան պատկանող արժեթղթերի քանակը կազմում է 632.95 միլիոն հատ: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի արժեթղթերի հանձնաժողովը:
Ցուկերբերգը պահում է սեփական ընկերության արժեթղթերը տարվա ընթացքում չվաճառելու մասին սեպտեմբերին տված իր խոսոտումը: Դա պետք է ամրապնդի Facebook-ի բաժնետոմսերի ուղղության ամրապնդմանը, որոնք IPO-ից հետո էժանացել էին ավելի քան երկու անգամ:
2012թ. մայիսին ընկերությունը տեղադրել է բաժնետոմսեր, որի մեկ արժեթուղթն արժեր 38 դոլար, իսկ սեպտեմբերին մեկ արժեթղթի գինը նվազել էր մինչև 18 դոլար:
2013թ. սկզբից Facebook-ի բաժնետոմսերի գինն ավելացել է, այժմ մեկ արժեթղթի գինը գերազանցում է 28 դոլարը: Այսպիսով, Ցուկերբերգին պատկանող ողջ փաթեթի գինը կազմում է ավելի քան 17.7 միլիարդ դոլար:











































