Պաղեստինյան իշխանություններն ուսումնասիրում են անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համակարգումը դադարեցնելու և այլ ոլորտներում փոխգործակցությունից հրաժարվեկու հնարավորությունը։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում ասել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։
Անցած ամիս Պաղեստինի ազատագրման կազմակերպության կետրոնական խորհուրդը, որը պաղեստինցիների իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմիններից մեկն է, վճռել է դադարեցնել Իսրայելի հետ անվտանգության հարցերում բոլոր համակարգումները, սակայն այդ որոշման իրականացումն Աբասի ձեռքերում է։
Հարցին այն մասին՝ դա հնարավո՞ր է, նա պատասխանել է. «Այո, իհարկե։ Մենք ուսումնասրում ենք այդ հարցը և ոչ միայն անվտանգության ոլորտում համակարգման նկատմամբ, այլև Իսրայելի հետ բոլոր ասպեկտներում՝ սկսած 1993 թվականից»։
«Մենք պահանջում ենք Իսրայելից՝ կա՛մ վերանայել այդ հարցերը, կա՛մ սկսել իրականացել նույն ոգով, որով պայմանավորված է, կա՛մ մենք մեր կողմից կհայտարարենք, որ այլևս չեն ցանկանում հետևել այդ պարտավորություններին»,- հավելել է Աբբասը։









































