Ինչպես տեղեկացնում է Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, ուկրաինական ակումբը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքը շարունակելու:
Անթալիայում թիմը հինգ ստուգողական հանդիպում կանցկացնի: Առաջին երեք խաղերն ու դրանց օրերը հայտնի են, իսկ մյուս երկու հանդիպումներն ու դրանց օրերը հայտնի կդառնան փետրվարի 17-19-ն ընկած ժամանակահատվածում:
Փետրվարի 15 – «Նորչեպինգ» (Շվեդիա)
Փետրվարի 20 – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Փետրվարի 23 – «Դինամո Մոսկվա» (Ռուսաստան)









































