21-ամյա աղջիկը, որին դպրոցում ավելորդ քաշի պատճառով շատ են ծաղրել՝ կոչելով «կետ», «մարդ-գազան», հաղթել է միջազգային մոդելային մրցույթում: Լոնդոնցի Սոֆիա Ադամսը ոստիկանության նորեկ է, հայտնում է The Daily Star-ը:
Ադամսի տղամարդ գործընկերները չգիտեն՝ ինչպես են աշխատելու, երբ իրենց կողքին այդպիսի աղջիկ կա. նա հսկայական կուրծք ունի: Սոֆիան մոդելային առցանց մրցույթի է մասնակցել: Պարբերականը գրում է, որ համացանցի օգտատերերը համարել են, որ «տաք սևահերը» լավագույնն է 1000 մասնակիցներից: Բրիտանուհին աշխարհի առաջին մոդելն է փարթամ բարեմասնություններով՝ 16 չափս և 32JJ կուրծք:

Մրցույթի հաղթողը խոստովանել է, որ դպրոցում իրեն մշտապես ծաղրել են. «Ես միշտ թմբլիկ եմ եղել, գլխիս վրա խառնաշփոթ է եղել»: Հանգուցյալ տատիկի շնորհիվ նա կարողացել է պահպանել դեմքի ժպիտը՝ չնայած հասակակիցների դաժան ծաղրին: «Նա ուժեղ անհատականություն էր, ինձ միշտ ասում էր, որ ես գեղեցիկ եմ, նույնիսկ երբ ես դա չէի տեսնում: Նա այլևս չկա, բայց նա կարևորագույն մարդն է եղել իմ կյանքում: Եվ միշտ կլինի: Նա է ձևավորել մարդուն, որը ես այսօր եմ»: Աղջիկը պայմանագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ: Նա ներքնազգեստի հայտնի ապրանքանիշ կգովազդի: Հայտնի չէ՝ նա կշարունակի՞ ոստիկանի իր կարիերան, թե՞ ոչ:








































