«Տոտենհեմ»-ի կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասը պատրաստվում է ամռանը լքել ակումբը: The Guardian-ի տեղեկությունների համաձայն` ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծիք է հայտնել, թե թիմը ծանրաբեռնված է կենտրոնական պաշտպաններով:
Տրանսֆերի վաճաքի առումով ամենահարմար թեկնածուն Մայքլ Դոուսոնն է, ում իրավունքները «Տոտենհեմ»-ը պատրաստվում էր վաճառել ՔՓՌ-ին, սակայն գործարքը չկայացավ, քանի որ ֆուտբոլիստը չէր ցանկանում լքել իր ակումբը: Մրցաշրջանի ընթացքում Դոուսոնը ոչ միայն հիմնավորեց իր տեղը «Տոտենհեմ»-ի մեկնարկային կազմում, այլև ստիպեց Վիլաշ-Բոաշին փոխել իր կարծիքը:
Ստեղծված իրավիճակում Գալասին, ով օգոստոսին կնշի իր 36-ամյակը, հավանաբար, նոր պայմանագիր չի առաջարկվի:
«Իմ բոլոր նախկին ակումբներում ընդգրկված են եղել 4 կենտրոնական պաշտպաններ: Այս անգամ մենք որոշել ենք պահպանել 5-ին` Յունես Կաբուլի վնասվածքի պատճառով: Վիլյամը ընթացիկ մրցաշրջանում մեծ օգուտ է տվել մեր թիմին: Մենք վստահում ենք նրան: Եկեք սպասենք նրա ապագայի վերաբերյալ որոշմանը»,- նշել է Վիլաշ-Բոաշը:








































