The Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ 2013թ. ամռանը «Ռոմա»-ի հարձակվող Էրիկ Լամելան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Սամպդորիա»-ի դեմ հանդիպմանը տրիբունայից հետևել է Լամելայի գործողություններին:
Արգենտինացու տրանսֆերը ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթի»-ն ստիպված կլինի «Ռոմա»-ին 20 մլն եվրո վճարել: Ընթացիկ մրցաշրջանում Լամելան 19 խաղում 11 գոլ է խփել:







































