Կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները հերքել են, որ համաձայնագիր է ստորագրվել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ:
20-ամյա ֆուտբոլիստը համարվում է Գերմանիայի ամենատաղանդավոր դարպասապաներից մեկը: Նա մինչև 2015թ. գործող համաձայնագիր ունի իր ներկայիս ակումբի հետ:
«Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Մաքս Էբրելը ևս հերքել է, որ «Բարելոնա»-ի ներկայացուցիչների հետ համաձայնություն է ձեռք բերվել Տեր Շտեգենի տրանսֆերի կապակցությամբ:






































