Լեդի Գագան հետաձգել է համաշխարհային Born This Way Ball շրջագայության շրջանակներում կայանալիք բոլոր համերգները՝ ոտքի սպասվող վիրահատության պատճառով: Այս մասին տեղեկացվում է երգչուհու Littlemonsters.com կայքում:
Ավելի վաղ երգչուհին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել էր, որ հոդերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանում քայլել: Բժիշկները երգչուհու մոտ հոդերի սուր բորբոքում են ախտորոշել, որի պատճառով որոշվել է հետաձգել ԱՄՆ-ում և Կանադայում կայանալիք երեք համերգներ:
Վիրահատությունից հետո երգչուհուն լիակատար հանգիստ է անհրաժեշտ: Կայքում տեղեկացվում է, որ տոմսերի բոլոր գնորդներին կվերադարձվի դրանց արժեքը:









































