Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Էյբար»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է պահել «արքայական ակումբ»-ին, որ կարող է չեղյալ համարել Ռոնալդուի որակազրկումը:
Հիշեցնենք` Ռոնալդուն դեղին քարտ էր ստացել նախորդ հանդիպմանը: «Էյբար»-ի դեմ խաղը կայանալու է ապրիլի 11-ին:








































