Իրանցի բարձրաստիճան զինվորականը, որը ծառայություն էր անցնում իսլամական հեղափոխության պահակազորի կառույցներում, սպանվել է Լիբանանում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Համաձայն տեղեկությունների՝ գեներալ Հասան Շատերին սպանվել է Իսրայելի վարձականների կողմից: Նրա մահվան այլ հանգամանքների մասին չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը գլխավորում է «Կոդս» հատուկ նշանակության ուժերը, այցելել է զոհված զինվորականի ընտանիքին՝ իր ցավակցությունը հայտելու համար:
Գործակալությունը հաղորդում է, որ գեներալ Շատերին եղել է Լիբանանում պահակազորի ուժերի հրամանատարը և վերահսկել Թեհրանի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծերի իրականացումը:








































