«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին «Ռեալ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Սա լավ արդյունք է: Երկու թիմերն էլ շանսեր ունեին: Կարծում եմ, որ սա գրավիչ խաղ էր, որ դուր եկավ երկրպագուներին:
Մենք մի քանի լավ պահ ունեցանք: Գիտեք ինչ, եթե խաղից առաջ մեզ առաջարկեին խաղն ավարտել 1:1 հաշվով, դժվար թե մեզանից որևէ մեկը հրաժարվեր:
Ես երեք պահ ունեցա երկրորդ կեսում: Հատկապես վտանգավոր էր այն մեկը, երբ գնդակը դիպավ դարպասաձողին: Դա հիանալի շանս էր: Պարզապես ես մի փոքր սխալ հարվածեցի… Պահ ունեի նաև խաղի վերջին րոպեներին, բայց դարպասապահը հիանալի սեյվ կատարեց», – հոլանդացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:









































