Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Քիմի էֆեկտը ներքին դեֆեկտի ֆոնին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելությունը դարձել է տեղեկատվական հոսքերի թիվ մեկ թեման: Ինչ-որ առումով սա օբյեկտիվ է` նկատի ունենալով Քարդաշյանի համաշխարհային ճանաչումը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ անգամ նման պարագայում Հայաստանի առաջ ներկայումս պետական այնպիսի մարտահրավերներ են կանգնած՝ կենսական բնույթի, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է որևէ աշխարհահռչակ մարդ, թեկուզ մեր հայրենակից, թեկուզ ժամանակավորապես դուրս մղել հանրային օրակարգի այդ կենսական հարցերը տեղեկատվական առաջնահերթություններից և զբաղեցնել դրանց տեղը:

Այստեղ էլ երևի թե գործ ունենք Հայաստանում ինստիտուցիոնալ առումով մի շարք համակարգերի թերզարգացածության և նաև Հայաստանի փոքր մասշտաբների հետ, որոնք միախառնվելով տալիս են այդպիսի արդյունք: Բոլոր դեպքերում, առկա իրավիճակը լինելով քննարկելի և անկասկած նաև քննադատելի, այնուամենայնիվ զգալիորեն օբյեկտիվ է, և եթե անգամ կա Քիմի այցի հանդեպ չափազանցված ուշադրություն, անհարկի չափազանցված ուշադրություն, ապա թերևս չարժե դրա հետևանքով էլ անհարկի չափազանցված ուշադրություն բևեռացնել այդ ուշադրությանը:

Սրանով հանդերձ` թերևս անհերքելի է, որ Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստանի անունը շոշափեց համաշխարհային մամուլում, տասնյակ միլիոնավոր երկրպագուների, ընթերցողների շրջանակում: Մի բան, որը անկասկած չի հաջողվել Հայաստանից որևէ պետական կառույցի կամ անհատի: Այդ տեսանկյունից իրավացի են նրանք, ովքեր գնահատում են, որ Քիմը թերևս մի ամբողջ արտգործնախարարության աշխատանք կատարեց կամա, թե ակամա՝ Հայաստանի անունը հնչեց տեղերում, որտեղ չէր հնչի այլ դեպքում, հնչեց այնպիսի ծավալներով, ինչպիսի ծավալներով չէր հնչի այլ դեպքում:

Եվ Քիմը դեռ մի քանի օր այստեղ է, և դեռ այստեղ նկարահանվելու է նրա մասնակցությամբ ռեալիթի շոուն, ինչը նշանակում է, որ հայաստանյան այցը դեռ երկար է շրջանառվելու նրա գործունեության շրջանակում, հետևաբար նաև այդ գործունեությանը հետևող տասնյակ միլիոնների տեսադաշտում` լինելով Հայաստանի յուրօրինակ քարոզչություն:

Այս ամենը կա, այս ամենն անվիճելի է, նաև տեսանելի է այդ ամենից ակնկալվող որոշակի արդյունք՝ Հայաստանի ճանաչելիություն, հետաքրքրություն Հայաստանի հանդեպ, տեղեկատվություն Հայաստանի մասին, չի բացառվում նաև շատերի մոտ Հայաստան գալու ցանկություն և այլն: Սակայն, մեծ հաշվով, այդ ամենով հանդերձ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել այդ ամենը Հայաստանի համար, ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ ռեսուրսներ կան: Եղավ Հայաստանի քարոզչություն, եղավ Հայաստանի PR, Հայաստանի համաշխարհային ճանաչելիության հարցում եղավ գուցե նոր և նշանակալից քայլ: Այս ամենը միարժեքորեն ողջունելի է, և պետք է նկատել, որ նույնիսկ անհրաժեշտ էր օգտագործել այն ռեսուրսը, որպիսին այդ իմաստով հանդիսանում էր Քիմ Քարդաշյանը՝ համաշխարհային մեծ հռչակ վայելող հազվագյուտ հայերից մեկը: Սակայն ինչպե՞ս է այդ ամենն օգտագործելու Հայաստանը: Ի վերջո, քարոզչությունը, PR-ը գործի միգուցե շատ կարևոր, բայց մի մասն է ընդամենը: Ի վերջո, Հայաստանի ճանաչելիությունը չի կարող զուտ նպատակ լինել՝ այն միջոց է, բայց թե ինչի՞ միջոց՝ ժամանակակից Հայաստանում կարծեք թե այդ հարցի պատասխանը չկա:

Վերջին հաշվով, այստեղ արդեն խնդիրը գալիս է ավելի վեր, քան Քիմ Քարդաշյանը կամ որևէ այլ անձ: Այստեղ խնդիրը ստանում է համալիր բնույթ, և առաջանում է Հայաստանի համալիր պոտենցիալի խնդիրը: Երբ աշխարհը ճանաչում է Հայաստանը կամ ավելի շուտ տեղեկանում է Հայաստանի մասին, բնականաբար հաջորդը, որ ցանկանում է անել՝ Հայաստանը ճանաչելն է, իմանալը, թե այդ Հայաստանն ինչ է իրենից ներկայացնում: Եվ այստեղ արդեն պարզ հարց է առաջ գալիս, թե ինչ է Հայաստանը` բացի այն վայրը լինելուց, ուր այցելել է Քիմ Քարդաշյանը:

Կա պատմամշակութային հսկայական ժառանգություն, օրինակ, բայց ինչպիսի՞ն է այդ ժառանգության մատուցման որակը, ինչպիսի՞ն է Հայաստանի ենթակառուցվածքային հագեցվածությունը, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքակրթական պատկերը՝ պատմամշակութային քաղաքակրթական շերտին զուգահեռ: Չէ՞ որ մենք չենք կարող Հայաստանն իբրև էկզոտիկա ներկայացնելով բավարարվել, գոհանալ, քանի որ Հայաստանը գտնվում է այնպիսի բարդագույն տարածաշրջանում, ունի այնպիսի կարևոր, համաշխարհային նշանակության խնդիրներ ու հակամարտություն, որ կամա, թե ակամա Հայաստանի համար ուղղակի հրամայական է աշխարհին ներկայանալ նախևառաջ որպես ժամանակակից քաղաքակրթության կարևոր և բովանդակալից մաս, հետո նոր միայն որպես պատմամշակութային հսկայական ժառանգության կրող:

Ահա այդ հարցադրումների համատեքստում էլ առաջ է գալիս Հայաստանի ներքին որակների խնդիրը: Դրանք պետք է լինեն Հայաստանի երկարաժամկետ այցեքարտը: Քիմ Քարդաշյանը կամ որևէ այլ հանրահռչակ հայ, ինչ բնագավառում էլ որ լինի, Հայաստանի կարճաժամկետ այցեքարտ է, և դրա ուժն անկասկած շատ արագ կանցնի, եթե հիմնված չլինի առավել երկարաժամկետ այցեքարտի՝ ներքին որակների արդիականության վրա: Ի վերջո, այդ որակների անհամարժեքությունը սպառելու է այդ կարճաժամկետ էֆեկտները, արժեզրկելու է դրանց նշանակությունը նաև ապագայի համար:

Հետևաբար` այդ ամենը պետք է ծառայեցնել ներքին որակների արդիականացմանը, և եթե մենք չունենք այդ ծառայեցնելու մեխանիզմները, ապա այստեղ արդեն առաջանում են լուրջ խնդիրներ: Կամ ավելի ճիշտ` ոչ թե առաջանում են, այլ բախվում ենք եղած խնդիրներին, երբ Քիմն իր շքեղ կյանքը կշարունակի հեռվում՝ թեկուզ ժամանակ առ ժամանակ կամա, թե ակամա օգնելով Հայաստանին, բայց Հայաստանը կմնա այն ճահճում, որում հայտնվել է անկախության երկու տասնամյակի անմխիթար ընթացքի հետևանքով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում